СОБЯНИН Александр Дмитриевич, Астана, Водно-Зелёный бульвар на Левобережье, 26.05.2012ФОТО: СОБЯНИН Александр Дмитриевич, Астана, Водно-Зелёный бульвар на Левобережье, 26.05.2012

Опубликовано: Armenian News — Tert.am. 30.09.2015.

На сегодняшний день у Азербайджана нет возможности решить вопрос военным путем, нет предпосылок для объявления военного реванша, об этом в беседе с Tert.am сказал  руководитель службы стратегического планирования Ассоциации приграничного сотрудничества, член Экспертного совета «Центра стратегической конъюнктуры» Александр Собянин, отметив, что Азербайджан не пойдет по пути возобновления войны, поскольку это не примет ни одна страна. Что касается напряжения на границе, то российский политолог сказал, что за это в равной степени ответственны обе стороны, просто Азербайджан наносит больше ущерба, поскольку обладает большими ресурсами.

«Военный бюджет Азербайджана превышает бюджет Армении, следовательно, «прегрешений»  у Азербайджана в несколько раз больше , чем у Армении. Азербайджан может гораздо больше Армении нарушать режим прекращения огня, больше стрелять, убивать больше людей, тем самым, ставя под угрозу безопасность региона. Денег много, способов проявления агрессии много, но это не означает, что нарушения совершаются одной стороной»,- отметил Собянин.

— Глава МИД России Сергей Лавров вчера заявил о том, что в вопросе урегулирования карабахского конфликта помимо принятых шагов нужно также дополнительные меры, чтобы процесс продвинулся вперед.  Какие новые шаги могут предложить?

— Новых вариантов решения вопроса не может быть. Существует подход МГ ОБСЕ, который периодически ставится под сомнение, особенно, в результате действий Азербайджана, порой также Армении. Карабахского конфликта, как такового не существует, здесь не идет война. Есть проблема, связанная с теми или иными политическими стремлениями Баку и Еревана.

— На фоне проходящего в Нью-Йорке заседания совета безопасности ООН,  когда сопредседатели МГ ОБСЕ встретились с главами МИД двух государств, а в ближайшее время еще ожидается встреча Саргсян –Алиев, Азербайджан нарушает режим прекращения огня, держит границы в напряжении. Почему азербайджанская сторона проводит подобную тактику?

— Знаете, в Армении меня обвиняют в том, что я являюсь лоббистом Азербайджана, а во время моего участия в азербайджанских мероприятий, заявляют, что я выполняю заказы Армении.  Во всяком случае, должен сказать, что Россия является и участником, и гарантом процесса, что, разумеется, противоречивый образ. Проблема заключается  в том, что  пока каждая из сторон психологически не признает, что предметом обсуждения является статус-кво Карабаха, то не решится не только конфликт, которого уже не существует порядка 10 лет,  но и вопрос.  Существует вопрос статуса –кво Карабаха. Многие говорят, что карабахский конфликт заморожен, но нет, такого нет, нет самого конфликта, чтобы он еще был заморожен.

Повторяю, карабахский конфликт окончен, его нет, просто политики этого не признают.

 

На английском языке

Russian expert rules out new Armenian-Azerbaijani war // Armenian News — Tert.am. 30.09.2015.

Azerbaijan has no resources to seek a military solution to the Nagorno-Karabakh conflict, says Alexander Sobyanin, the head of the Moscow-based analytical center Strategic Conjuncture.

In an interview with Tert.am, the expert ruled out the possibility of a renewed war, noting that Azerbaijan is very well aware that the international community would not approve of such a scenario.

Commenting on the recent deadly ceasefire violations along the border with Armenia and the Nagorno-Karabakh Line of Contact, Sobyanin said he finds both Armenia and Azerbaijan responsible for the repeated escalations. According to him, the heavier losses inflicted by Azerbaijan are due only to that country’s more powerful resources.

“Azerbaijan can violate the ceasefire several times more than does Armenia, shoot and kill more people, posing threat to regional security. With more money, they have much more ways to demonstrate aggression, but that does not absolutely imply that only one side is responsible for the violations,” he noted.

The expert said he finds that the Karabakh conflict was long ago resolved, with the continuing status quo remaining the only unsettled problem.

Asked whether Russia, which sells weapons to Azerbaijan, does not see its responsibility for the repeated escalations as a strategic ally of Armenia, Sobyanin said he thinks just the other way about. He said he doesn’t find the deal to be just a business bargain in which the country could have its share of guilt.

The expert said described the issue as a political process aimed at contributing to regional stability. According to him, Azerbaijan shoots more from American weapons when violating the ceasefire. “Russia sells weapons to maintain the situation that we have today; it not for increasing aggression. As for American weapons, they contribute more to disrupting the regional stability and balance,” he added.

 

На армянском языке

Armenian News — Tert.am. 30.09.2015.

Ադրբեջանն այսօր չունի ռազմական գործողությունների ճանապարհով հարցը լուծելու հնարավորություն, չկան ռազմական ռևանշ հայտարարելու նախապայմաններ, թեև Ադրբեջանի բանակը մի քանի անգամ ուժեղ է Հայաստանի զինված ուժերից: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը՝ նշելով, որ Ադրբեջանը չի գնա պատերազմի վերսկսման ճանապարհով, որովհետև դա չի ընդունի ոչ մի երկիր: Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա ռուս քաղաքագետն ասաց, որ դրա համար հավասարապես պատասխանատու են երկու կողմերն էլ, պարզապես Ադրբեջանը ավելի մեծ  վնասներ է հասցնում, որովհետև ունի ավելի մեծ ռեսուրսներ: «Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի բյուջեն, ուստի ադրբեջանական «մեղքերը» մի քանի անգամ մեծ են, քան Հայաստանինը: Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ կարող է խախտել հրադադարի ռեժիմը, ավելի շատ կրակել, ավելի շատ մարդ սպանել՝ դրանով վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը, քան Հայաստանը: Գումարը շատ է, ագրեսիայի դրսևորման եղանակները շատ, բայց դա չի նշանակում, որ խախտումները մի կողմից են կատարվում»,- նշեց Սոբյանինը:

— Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բացի ընդունված քայլերից անհրաժեշտ են նաև լրացուցիչ այլ քայլել, որպեսզի գործընթացն առաջ շարժվի: Ինչպիսի՞ նոր քայլեր կարող են առաջարկվել:

— Խնդրի կարգավորման նոր տարբերակներ լինել չեն կարող: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումը, որը ժամանակ առ ժամանակ դրվում է կասկածի տակ, հատկապես Ադրբեջանի գործողությունների արդյունքում, երբեմն նաև Հայաստանի: Ղարաբաղյան կոնֆլիկտ գոյություն չունի, այնտեղ պատերազմ չի ընթանում: Կա խնդիր, որը կապված է Բաքվի ու Երևանի այս կամ այն քաղաքական ցանկության հետ:

— Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպել է երկու պետությունների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ առաջիկայում սպասվում է նաև Սարգսյան–Ալիև հանդիպումը, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, սահմանները պահում լարված:  Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը նման տակտիկա որդեգրել:

— Գիտեք, Հայաստանում ինձ մեղադրում են ադրբեջանական լոբբիստ լինելու մեջ, իսկ ադրբեջանական միջոցառումներին մասնակցելու ժամանակ ասում են, որ ես կատարում եմ Հայաստանի պատվերները: Ամեն դեպքում, պետք է ասեմ, Ռուսաստանը գործընթացի և՛ մասնակիցն է, և՛ երաշխավորը, ինչը, իհարկե, հակասական կեցվածք է: Խնդիրն այն է, որ մինչև կողմերից յուրաքանչյուրը հոգեբանորեն չընդունի, որ քննարկման առարկան Ղարաբաղի ստատուս քվոն է, ոչ թե կոնֆլիկտը, որը տասը տարի առաջ արդեն գոյություն չուներ, հարցը չի լուծվի: Կա ԼՂ ստատուս քվոյի հարց: Շատերն ասում են, որ Ղարաբաղի հակամարտությունը սառեցվել է, բայց ոչ, նման բան չկա, հակամարտությունը չկա, որ սառեցվի:

Կրկնում եմ՝ Ղարաբաղի հակամարտությունն այլևս ավարտված է, այն գոյություն չունի, պարզապես քաղաքական դեմքերը դա չեն ընդունում:

Հիշո՞ւմ եք, թե Ադրբեջանում ինչպես դիմավորեցին ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց հետո վերադարձել էր Ադրբեջան: Նրան դիմավորեցին ինչպես հերոսի: Կարո՞ղ եք պատկերացնել, թե այդ ինչպես կարող է սպան հպարտանալ նրա համար, որ կացնահարել է իր քնած գործընկերոջը: Մյուս կողմից, ինչպե՞ս կարելի է հասկանալ այն, որ միակողմանի ռազմական գործողություններ իրականացվեցին Հայաստանի կողմից անցած տարվա հունիս ամսին: Այդ ժամանակ հայ-ադրբեջանական սահմանը լարված էր ու Ադրբեջանի զինված ուժերը բերվել էին մարտական պատրաստվածության և կար պատերազմի իրական վտանգ: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, որը ներկայումս միակ ձևաչափն է քաղաքական փոխըմբռնման համար: Կարծում եմ, որ ռազմական համաձայնությունն այս հարցում անհնար է, հարկավոր է քաղաքական լուծում, որը հնարավոր է միայն Մինսկի խմբի շրջանակներում: Այլ ֆորմատ չի առաջանա: Կյանքը շարունակվում է և ձևացնել, որ Ղարաբաղը քսան տարի է հակամարտության մեջ է և որպես պետություն ձևավորված չէ, անիմաստ է:

— Ինչո՞ւ միջազգային հանրությունը, անվտանգության կառույցները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ը, հասցեական հայտարարություններ չեն հնչեցնում՝ զսպելու ադրբեջանական ագրեսիան: Օրերս հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների արդյունքում զոհվեցին խաղաղ բնակիչներ, պարզ դարձավ նաև, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմի կնքումից ի վեր առաջին անգամ օգտագործել է նաև 122 միլիմետրանոց ական, իսկ ղարաբա-ադրբեջանական շփման գծում թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

— Տարանջատեմ ձեր հարցերը: Նախ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործողություններին, ապա այն ընդհանրապես չի կարող կապ ունենալ սահմանային լարվածության հետ անգամ տեսականորեն: ՀԱՊԿ-ը կառույց է, որտեղ կան անդամ պետություններ և այստեղ չի կարող լինել անձնական տեսակետ: ՀԱՊԿ-ը պետություն չէ, մի նույնացրեք այն ՆԱՏՕ-ի հետ: Ուստի ՀԱՊԿ-ը միջամտելու լիազորություն չունի:

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, որ սահմանային լարվածությունը ադրբեջանական ագրեսիայի հետևանք է, ապա ասեմ, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի բյուջեն, ուստի ադրբեջանական «մեղքերը» մի քանի անգամ մեծ են, քան Հայաստանինը: Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ կարող է խախտել հրադադարի ռեժիմը, ավելի շատ կրակել, ավելի շատ մարդ սպանել՝ դրանով վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը, քան Հայաստանը: Գումարը շատ է, ագրեսիայի դրսևորման եղանակները շատ, բայց դա չի նշանակում, որ խախտումները մի կողմից են կատարվում:

Ժամանակը բուժում է վերքերը, այլ դեղատոմս չկա: Հայաստանը հինգ անգամ քիչ գումար ունի, քան Ադրբեջանը, հինգ անգամ քիչ է կարողանում կրակել: Սա է: Այո, Ադրբեջանի հասցրած կորուստներն ավելի մեծ են, ադրբեջանական կրակահերթից ավելի շատ մարդ է մահանում: Բայց երկուսն էլ կրակում են, երկուսն էլ պատասխանատու են սահմանային լարվածության համար, պարզապես ամեն մեկը վնաս է հասցնում իր բյուջեի, իր ռեսուրսների չափով:

— Իսկ Ռուսաստանն իրեն պատասխանատու չի՞ զգում ադրբեջանական տեխնիկայի որակի համար, երբ լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, զենք է վաճառում հակառակորդ պետությանը: Թե՞ Դուք համակարծիք եք, որ դա բիզնես է:

— Ոչ, ի՞նչ բիզնես: Զինամթերքի վաճառքը խիստ քաղաքական գործընթաց է: Այստեղ, պարզապես, կա նրբություն. ռուսական զենքից քիչ են կրակում: Այնտեղ որտեղ ամերիկյան զենք է, փորձը ցույց է տալիս, կրակում են մի քանի անգամ ավել: Եվ սա քաղաքական բնույթի որոշում է: Ռուսաստանը զենք է վաճառում ներկայիս իրադրության պահպանման համար, ոչ թե ռազմական ագրեսիայի մեծացման: Ամերիկյան զենքի արդյունքում տարածաշրջանային կայունությունը, բալանսը, խախտվում է: Այնպես եք ներկայացնում, կարծես Հայաստանը անմեղ է: Սոչիում Ալիև-Սարգսյան-Պուտին հանդիպումից առաջ Հայաստանը վտանգի տակ դրեց տարածաշրջանային կայունությունը, բայց ինչ, գնացին նստեցին Պուտինի մոտ ու վերջ, պատերազմ չեղավ:

— Ուզում եք ասել, որ թեև Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, դրանից Հայաստանի անվտանգությունը չի՞ վտանգվում: Չկա՞ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն:

— Ռուսական քաղաքականությունը բալանսավորում է տարածաշրջանային կայունությունը: Ադրբեջանին զենք է վաճառվում, բայց Հայաստանում է գտնվում ռուսական խոշոր ռազմաբազան: Այս առումով ուզում եմ ձեզ հիշեցնել ռուսական կողմի հայտարարությունները, որ եթե անհրաժեշտ լինի ՌԴ-ն պատրաստ է իր պաշտպանության տակ վերցնել Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքների անվտանգությունը:

Ադրբեջանն այսօր չունի ռազմական գործողությունների ճանապարհով հարցը լուծելու հնարավորություն, չկան ռազմական ռևանշ հայտարարելու նախապայմաններ, թեև Ադրբեջանի բանակը մի քանի անգամ ուժեղ է Հայաստանի զինված ուժերից: Ադրբեջանը չի գնա պատերազմի վերսկսման, որովհետև դա չի ընդունի ոչ մի երկիր, դրա հետ չի համակերպվի ոչ մի պետություն՝ սկսած եվրասիական տարածքից, մինչև Եվրոպական միություն: Ռուսաստանի համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընտրություն անելու հարց չկա, մեր առաջ դրված չէ խնդիր՝ ով է լավը, ով է վատը:

— ՀՀ Պաշտպանության փոխնախարարը կարծիք է հայտնել, որ գուցե կարիք կա վերանայել զինադադարի մասին պայմանագիրը: Կա՞ նման անհրաժեշտություն:

— Ո՞վ պետք է հետաքրքրված լինի զինադադարի համաձայնագրի վերանայմամբ:  Չկան նման պետություններ, ովքեր այս հարցում հետաքրքրություն կցուցաբերեն, որովհետև Մինսկի խմբի համանախագահ պետությունների համար կան այլ խնդիրներ: Ամեն մեկը զբաղված է ավելի կարևոր քաղաքական, տնտեսական խնդիրներով: Գուցե կգտնվի մի պայծառամիտ, որ կներկայացնի նոր պայմաններ, բայց դա չի ընդունվի ոչ մեկի կողմից: